 Programme funded by the European Union
Մշակութային ժառանգության զարգացման “CHOICE” (“ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ”) միջազգային նախագիծը սկսվում է Հայաստանում: Փնտրվում են ստեղծարար և պատասխանատու մասնակիցներ:
Տեղական ժողովրդավարական գործակալությունների ասոցացիան` “ALDA” (Ֆրանսիա), Միջազգային “ԵվրոԲելառուս”-ի (Լիտվա), Մշակութային Կառավարման Կենտրոնի (Ուկրաինա), “ICOM-Մոլդովա”-ի, “Միլենիում” Հիմնադրամի (Հայաստան) և “Սոցիալական Նորարարությունների Կենտրոն”-ի (Բելառուս) հետ համատեղ հայտարարում է “CHOICE” գործընկերական ծրագրի մեկնարկը և մասնակցելու է հրավիրում հետաքրքրված կազմակերպություններին:
Անգլալեզու հապավման տակ թաքնված է երկամյա նախագիծ, որն ուղղված է մշակութային ժառանգության պաշտպանությանն ու վերաիմաստավորմանը, մշակույթի ոլորտում կազմակերպությունների համագործակցության ամրապնդմանը: Ծրագիրը իրականացվում է Բելառուսում, Ուկրաինայում, Մոլդովայում և Հայաստանում` “Արևելյան Գործընկերություն” ծրագրի շրջանակներում: Խորհրդատվական և տեղեկատվական աջակցությունը մասնակիցներին, ինչպես նաև ծրագրի մոնիթորինգը կիրականացվի “Միլենիում” հիմնադրամի կողմից:
“CHOICE - Cultural Heritage: Opportunity for Improving Civic Engagement” (Մշակութային ժառանգություն` քաղաքացիական ներգրավվածության բարելավման հնարավորություն) ծրագիրը հիմնված է մշակութային ժառանգության արժեքների վրա, որպես ժամանակակից հայկական ինքնությունը ամրապնդող և զարգացնող ռեսուրս, Հայաստանի եվրոպական քաղաքակրթ ական ընտրություն : Ծրագրի նախաձեռնողները ողջունում են նորարական մոտեցումները և քաղաքացիների նախաձեռնությունները, որոնք ուղղված են հայ հասարակական ժամանակակից կյանքում մշակութային ժառանգության ներառմանը:
Ծրագրի ընթացքում այս նպատակներին կհասնենք հետևյալ ճանապարհով.
աջակցել ոչ պետական և հասարակական մշակութային կազմակերպություններին և մասնագիտական միություններին` նորարարական նախագծերի իրականացման գործում, որոնք ուղղված են պաշտպանելու և արդիական կերպով մեկնաբանելու ազգային մշակութային ժառանգությունը,
հզորացնել մանագիտական հմտությունները, աջակցել կազմակերպությունների կարողությունների զարգացմանը և բարձրացնել նրանց դերը ազգային մշակութային քաղաքականության ձևավորման գործում:
Նախագիծը ներառում է հետեւյալ հիմնական գործողությունները.
դիմորդ կազմակերպություններին խորհրդատվական աջակցություն` կազմակերպչական զարգացման հարցերում,
թեմատիկ քննարկումներ և սեմինարներ,
մշակութային ժառանգության ակտուալացմանն ուղղված փոքր դրամաշնորհների ծրագիր,
վերլուծական նյութերի պատրաստում:
Ծրագրին մասնակցության են հրավիրվում .
տեղական կամ ոչ պետական կազմակերպություններ , որոնք աշխատում են տեղական զարգացման , մշակութային ժառանգության պաշտպանության կամ վերականգման ոլորտում ,
կազմակերպություններ , խմբեր , մասնագետ - մտավորականներ և մշակութային ակտիվիստներ , որոնք հետաքրքրված են մշակութային արժեքների պահպանության , դրանց բազմազանության , ինչպես նաև ` քաղաքի զարգացման համար մշակութային ռեսուրսների կայուն օգտագործման հիմնահարցերով :
Մասնակիցների ընտրությունը տեղի կունենա երկու հիմնական փուլով :
Առաջին փուլում , ծրագրին մասնակցել ցանկացող կազմակերպությունները , պետք է office @ millennium . am էլեկտրոնային հասցեին ուղարկեն .
մշակութային նախագծի իրենց ստեղծարար գաղափարը , որի հիմքում ընկած կլինի Հայաստանի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության ակտուալացումը , մեկնաբանումը ,
կազմակերպության զարգացման նախնական պլան:
Հայտանմուշը կարելի է բեռնել այստեղից: Հայտերի ընդունման վերջնաժամկետը
Փոքր ծրագրերի թեմաները կարող են ներառել.
մշակութային օբյեկտների և ժառանգության ուղիների կազմում կամ քարտեզագրում,
կոնկրետ մշակութային ժառանգության օբյեկտի առաջխաղացմանն ուղղված բջջային հավելվածի մշակում,
մշակութային լանդշաֆտները վերականգնող ժամանակակից մեթողների և տեխնոլոգիաների առաջխաղացում,
համայնքների մոբիլիզացում` տեղական պլանավորման և մշակութային քաղաքականության վրա ազդելու, այն վերահսկելու նպատակով,
ինչպես նաև այլ նորարարական նախագծեր, նոր ստեղծարար մտքեր և նախաձեռնություններ` հեղինակների առաջխաղացման ձգտումով և տեղական մշակութային գործընթացների վրա ազդեցություն ունենալու ցանկությամբ:
Ընտրության երկրորդ փուլում, մինչ 2016 թվականի հունվարի 20-ը, ընտրված մասնակից-կազմակերպությունները, խորհրդատուների և դասընթացավարների օգնությամբ, կկարողանան մշակել և քննարկման ներկայացնել իրենց նախագիծ-առաջարկները, ինչպես նաև` կատարելագործել կազմակերպչական զարգացման գաղափարները:
Ընտրված մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցել մասնագիտական սեմինարների և ուսուցողական այցերի Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Հայաստանի մասնագիտացված կազմակերպություններում, ինչպես նաև` իրականացնել համատեղ նախագծեր այդ երկրների գործընկերների հետ:
Ծրագրի հնարավորությունների և մասնակցության պայմանների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ծրագրի պաշտոնական շնորհանդեսի ժամանակ, որը տեղի կունենա Հոկտեմբերի 9-ին, Ժամը 12.00, Վանաձորում, Մարզպետարանի շենքում:
Մուտքն ազատ է:
Հարցերի դեպքում դիմել office@millennium.am , կամ զանգահարել՝
099 27 64 97, 055 44 33 33:
CHOICE_ Application_Form_arm.docx
CHOICE_Application_Form_eng.docx
CHOICE_ Application_Form _rus.docx
CHOICE_Guidelines_arm.docx
CHOICE_Guidelines_eng.docx
CHOICE_Guidelines_rus.docx
|